Տնտեսական14:54, 11 Փետրվար 2025
Էրդողան. «Վերջին 20 տարում տարեկան 5 տոկոսանոց տնտեսական աճ ենք ունեցել»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Թուրքիա-Մալայզիա աշխատանքային ֆորումում»:
Էրդողանը, անդրադառնալով Թուրքիայի տնտեսությանը, նշել է, որ չնայած տարածաշրջանում տեղի ունեցած բախումներին, պատերազմներին և 2023-ի ուժգին երկրաշարժերին, երկրի տնտեսությունն աճում է:
«Վերջին 20 տարում տարեկան միջինում 5 տոկոս աճ ունեցած սակավ երկրների թվում ենք»,-հավելել է նա:
Բացի այդ Թուրքիայի առաջնորդն ընդգծել է, որ վերջին 20 տարում ենթակառուցվածքների զարգացման նպատակով 300 մլրդ դոլար ներդրում է կատարվել, իսկ արտահանումը նույն ժամանակահատվածում աճել է 20 անգամ:
Այս համատեքստում Էրդողանը խոսել է նաև 20 տարում Թուրքիայի կողմից կատարված միջազգային ներդրումների մասին, որոնք, իր խոսքով, հասնում են շուրջ 270 մլրդ դոլարի:
«Թուրքիայում օտարերկրյա կապիտալ ունեցող ընկերությունների թիվն անցնում է 6800-ը»,-ամփոփել է Թուրքայի ղեկավարը:
Հիշեցնենք, որ Էրդողանը Մալայզիա էր մեկնել փետրվարի 10-ին: Այնտեղից նախատեսվում են նաև այցեր դեպի Ինդոնեզիա և Պակիստան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |