Տնտեսական11:55, 10 Փետրվար 2025
Թուրքիայի և Ուկրաինայի միջև վերսկսվել են ծովային բեռնափոխադրումները

Ծովային բեռնափոխադրումներով զբաղվող թուրքական «Medkon Lines» ընկերությունը 3 տարվա դադարից հետո կրկին սկսել է Ստամբուլ-Գեբզ-Օդեսա ուղղությամբ նավարկությունները:
Առաջին նավարկությունն իրականացվել է վերջերս՝ բարեհաջող հասնելով ուկրաինական Օդեսա նավահանգիստ:
Բեռնափոխադրումների վերսկսման շնորհիվ Ուկրաինան կրկին ծովային ճանապարհով կապվելու է Լիբանանի, Եգիպտոսի, Լիբիայի, Իտալիայի, Ալժիրի, Սաուդիան Արաբիայի և Հորդանանի հետ:
Օդեսայի նավահանգստում ծովային բեռնափոխադրումների մեկնարկին նվիրված միջոցառում է անցկացվել, որին մասնակցել է Օդեսայում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուհիթթին Չելիքը, Ուկրաինայում «Medkon Lines» ընկերության ներկայացուցիչ Նեժաթ Ուլուևրեն, ինչպես նաև ուկրաինական նավահանգստի ղեկավար անձնակազմը:
Միջոցառման ընթացքում «Ուկրաինայի ծովային նավահանգիստների վարչության» փոխնախագահ Դմիտրո Բարինովը նշել է, որ այդ քայլը ռազմավարական նշանակություն է ունենալու երկու երկրների միջև առևտրական հարաբերությունների զարգացման հարցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |