Ռազմական13:50, 03 Փետրվար 2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. «Մենք պիտի պատրաստ լինենք պատերազմի»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հարցազրույց է տվել գերմանական «Bild am Sonntag» լրատվական կայքին, որտեղ անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը և ՆԱՏՕ-ի դաշինքի անդամ երկրների ռազմական ծախսերին։
Ռյուտեն նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքների վրա ու դա կանխելու համար անհրաժեշտ է ավելի շատ գումար և ավելի շատ զենք ու զինամթերք տրամադրել դաշինքի անդամ երկրներին։
«ԱՄՆ-ից մինչև Թուրքիա՝ ողջ ՆԱՏՕ-ի տարածքներում մեզ անհրաժեշտ է հավելյալ հոսքագծեր, լրացուցիչ հերթափոխեր, ավելի շատ զինամթերք, ավելի շատ «Leopard 2» տանկեր ու «F-35» կործանիչներ։ Այդ ժամանակ մեզ վրա հարձակվելու համարձակություն չի ունենա»,- հայտարարել է Ռյուտեն։
Ի հավելում վերոնշյալի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ առաջիկա ամիսներին կքննարկվի մի շարք եվրոպական երկրներում ռազմական ծախսերի ավելացման հարցը։
«Շատ բաց և հստակ խոսեմ։ Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի։ Սա է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |