Ռազմական12:44, 03 Փետրվար 2025
Հունաստանի ՊՆ նախարար. «Թուրքիան նույնպես պիտի դիտվի ռիսկ ՆԱՏՕ-ի համար»

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հարցազրույց է տվել ամերիկյան «Fox News»- հեռուստաալիքին։ Հարցազրույցի ընթացքում անդրադառնալով Թուրքիայի կողմից «Կապույտ հայրենիք» (Mavi Vatan) հայեցակարգին՝ Դենդիասը նշել է, որ այդ հայեցակարգն անհանգստացնում է Հունաստանին և, ըստ այդմ, ցանկանում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները «սանձի» Թուրքիային։
Դենդիասը նաև դեմ է արտահայտվել Թուրքիայի կողմից անցկացվող «Կապույտ հայրենիք» զորավարժություներին և դրանք անվանել «նոր թուրքական նեո-կայսերական», «նեոօսմանական մոտեցում»։
Անդարադառնալով Հյուսիսատլանտյան դաշինքին՝ (ՆԱՏՕ), որի կազմում է նաև Հունաստանը, Դենդիասը նշել է, որ Ուկրաինայի վրա Ռուասատանի հարձակումը մեծ վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար, սակայն Թուրքիան նույնպես պետք է դիտվի ՆԱՏՕ-ի համար որպես ռիսկ։
Ըստ նախարարի՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի արևելյան ճակատում մեծ խնդիրներ կարող է առաջացնել և, ըստ այդմ, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պետք է ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերեն նրա նկատմամբ։
Հունաստանի ՊՆ նախարարը նաև հայտնել է, որ Թուրքիայի հետ առկա լարվածությամբ պայմանավորված՝ Հունաստանը ավելացրել է ռազմական ծախսերը ու ըստ ՆԱՏՕ-ի հրապարակած վերջին տվյալների՝ Հունաստանը 5-րդ տեղում է, որն ամենաշատն է գումար հատկացնում ռազմական ծախսերի համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Վարժանքներին մասնակցում են Ադրբեջանը, Հունգարիան, Հորդանանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն։

Հունիս ամսվա գնաճի հետ մեկտեղ 15.57%-ով բարձրացվել է պետական ծառայողների աշխատավարձը:

Հունական մամուլի գնահատմամբ՝ "LR-LACM" հրթիռների ձեռքբերումը Հունաստանին հնարավորություն կտա ուղղակի հարված հասցնել Թուրքիայի ռազմական օբյեկտներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:
Վարժանքներին մասնակցում են Ադրբեջանը, Հունգարիան, Հորդանանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |