Տնտեսական11:32, 31 Հունվար 2025
2024-ի նոյեմբերին Թուրքիան ամենաշատ բնական գազը ներկրել է ՌԴ-ից

Թուրքիայի Էներգետիկ շուկան կարգավորող մարմինը հրապարակել է 2024-ի նոյեմբեր ամսվա «բնական գազի շուկայի հաշվետվության» զեկույցը։ Նշվում է, որ անցած տարի նոյեմբերին կատարվել է 35 մլրդ 172 մլն 120.000 խմ բնական գազի և 9 մլրդ 652 մլն 840.000 խմ հեղուկ գազի ներմուծում։
Բնական գազի ընդհանուր ներմուծումը նոյեմբերին 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30.9%-ով՝ կազմելով 5 մլրդ 806 մլն։
Նշվում է, որ 2024-ի նոյեմբերին բնական գազի ամենամեծ ծավալը՝ 2 մլրդ 728 մլն խմ, ներկրվել է Ռուսաստանից։ Վերջինիս հաջորդում են Ադրբեջանը, որտեղից ներկրվել է 970 մլն 160.000 խմ գազ, Իրանը՝ 853 մլն 820.000 խմ գազ և Ալժիրը՝ 386 մլն 690.000 խմ գազ։
Բնական գազի ընդհանուր սպառումը Թուրքիայում նախորդ տարվա նոյեմբերին տարեկան կտրվածքով աճել է 42.8 տոկոսով՝ հասնելով 4 մլրդ 872 մլն 680.000 խմ-ի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |