Հասարակական14:12, 30 Հունվար 2025
Թուրքիայի օդային տարածքով 14 վայրկյանը մեկ ինքնաթիռ է անցնում

Թուրքիայի Պետական օդանավակայանների կառավարման վարչությունը (DHMİ) հայտնել է, որ վերջին տարիներին զգալիորեն ավելացել են ինքնաթիռով ճանապարհորդողների թիվը։ Թուրքիան ներկա պահի դրությամբ օդային փոխադրումների ոլորտում կնքված պայմանագրեր ունի 175 երկրի հետ:
Ուղևորների թիվը 2002-ին կազմում էր շուրջ 34.5 մլն, իսկ 2024-ին այդ թիվը հասել է 230.2 միլիոնի։ Նշվում է, որ ներքին թռիչքները 2024-ի վերջի դրությամբ կազմել են 902.000, իսկ միջազգային թռիչքները՝ 866.000։
2024-ին Թուրքիայի օդային տարածքով անցած թռիչքների թիվը կազմել է 2 միլիոն 290 հզ., որից 521.000-ը եղել են տարանցիկ թռիչքներ ու ըստ այդմ՝ 14 վայրկյանը մեկ ինքնաթիռ է անցել Թուրքիայի օդային տարածքով։
Վերոնշյալ տվյալների հիման վրա Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նշել է, որ Թուրքիան դարձել է աշխարհի ամենալայն թռիչքային ցանց ունեցող երկրներից մեկը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։

Ավիացիոն ոլորտում վերլուծություններ անող OAG-ը՝ «Թռիչքային տվյալների վերլուծության հարթակը», հրապարակել է ավիաընկերությունների կողմից 2025-ի օգոստոսի դրությամբ վաճառքի հանված նստատեղերի քանակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |