Տնտեսական14:35, 29 Հունվար 2025
Թուրքիան և Թուրքմենստանը խորացնում են համագործակցությունն էներգետիկ ոլորտում

Թուրքմենստանի նավթի ու գազի նախարարությունում «Türkmengaz» պետական կորպորացիայի ներկայացուցիչների և Թուրքիայի պետական սեփականություն հանդիսացող նավթագազային խոշոր «BOTAŞ» կորպորացիայի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել հանդիպում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թուրքմենական գազի դեպի Թուրքիա արտահանման ուղիների արդիականացման հարցը։ Նշվել է , որ «BOTAŞ»-ը պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել ենթակառուցվածքների զարգացման և մատակարարման ուղիների ընդլայնման հարցում։
Այդ քայլերը կապահովեն թուրքմենական գազի կայուն մուտքը ինչպես թուրքական շուկա, այնպես էլ համաշխարհային շուկա։
Կողմերը նաև կարևորել են երկու պետական կառույցների միջև շարունակական շփումները և էներգետիկ համագործակցության ամրապնդումը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |