Տնտեսական16:55, 21 Հունվար 2025
Թուրքիան ու Իսրայելը կարող են վերսկսել առևտուրը

Թուրքիայի արտաքին տնտեսական կապերի կոմիտեի (DEIK) նախագահ Նաիլ Օլթաքը տեղեկացրել է, որ Իսրայելի հետ առևտրատնտեսական հարաբերությունները կարող են վերականգնվել: Ըստ թուրք պաշտոնյայի՝ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ Գազայում հաստատված հրադադարը մնայուն բնույթ կկրի:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան Գազայում տեղի ունեցածի համատեքստում ստիպված է եղել խզել Իսրայելի հետ առևտրային հարաբերությունները, որոնց տարեկան ծավալը հասել էր 9.5 միլիարդ ԱՄՆ դոլարի։
Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն էր տվել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման հետ Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման մասին համաձայնագրին, որն ուժի մեջ է մտել հունվարի 19-ից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |