Տնտեսական16:12, 17 Հունվար 2025
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի

Հունվարի 18-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Այցի շրջանակներում նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնխախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Արտգործնախարարները կքննարկեն երկու երկրների միջև քաղաքական, ռազմական, տնտեսական, առևտրային, տրանսպորտային ու էներգետի ոլորտներում համագործակցության ամրապնդման վերաբերյալ հարցեր։ Կողմերը նպատակադրված են առևտրաշրջանառության ծավալները հասցնել 15 մլրդ դոլարի։ Ուստի ծրագրում են համագործակցությունը մեծացնել զբոսաշրջության, մշակույթի, առողջապահության, կրթության և գյուղատնտեսության ոլորտներում։
Նախատեսվում է, որ Ֆիդան-Բայրամով հանդիպման ընթացքում կողմերը մտքեր կփոխանակեն տարածաշրջանային ու գլոբալ հարցերի, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, Սիրիայի, Գազայի և Ուկրաինայի վերջին զարգացումների շուրջ։
Ֆիդան-Ալիև հանդիպման ընթացքում մանրամասն քննարկումներ կանցկացվեն տարածաշրջանային հարաբերությունների և համատեղ նախագծերի շուրջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |