Տնտեսական17:45, 16 Հունվար 2025
ՎԶԵԲ-ը 2024 թվականին Թուրքիայում ռեկորդային ներդրում է կատարել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2024 թվականին Թուրքիայում ռեկորդային՝ 2.6 միլիարդ եվրո ներդրում է կատարել, ինչը 4%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։ Սա Թուրքիային հինգերորդ տարին անընդմեջ դարձրել է ՎԶԵԲ-ի խոշորագույն ներդրումային ուղղությունը։
Ռեկորդային ներդրումը պայմանավորված էր Թուրքիայի՝ կանաչ վերափոխմանն ուղղված միջոցներով և երկրաշարժից տուժած շրջաններին շարունակական աջակցությամբ։
2.6 միլիարդ եվրոյի մոտ 60%-ը հատկացվել է կանաչ վերափոխման ծրագրերին, մինչդեռ բանկի՝ 1.5 միլիարդ եվրո արժողությամբ երկրաշարժի վերականգնման ծրագրի զգալի մասն ուղղվել է տուժած տարածքներում ենթակառուցվածքների զարգացմանը։
Թուրքիան կազմել է ՎԶԵԲ-ի՝ 2024 թվականին բոլոր գործառնական տարածաշրջաններում կատարած 16.6 միլիարդ եվրո ընդհանուր ներդրումների շուրջ 16%-ը։ Այս վերջին ներդրումներով ՎԶԵԲ-ի ընդհանուր ներդրումները Թուրքիայում գերազանցել են 22 միլիարդ եվրոն։ Թուրքիան շարունակում է առաջ մնալ այնպիսի խոշոր ներդրումային ուղղություններից, ինչպիսիք են Ուկրաինան և Եգիպտոսը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |