Տնտեսական17:08, 16 Հունվար 2025
Թուրքիայի և Սիրիայի միջև առևտուրը դադարել է բարձր մաքսատուրքերի պատճառով

Սիրիայի նոր կառավարությունը եկամուտներ ստանալու նպատակով սահմանել է 300%-ից մինչև 500% մաքսատուրքեր ներմուծվող ապրանքների համար։ Դրա հետևանքով Թուրքիայի հետ առևտուրը լիովին դադարել է։ Սահմանային անցակետերում դա հանգեցրել է կիլոմետրանոց հերթերի։
Թուրքիայի Հարավարևելյան Անատոլիա կոչվող շրջանի հացահատիկի, ընդեղենի, յուղատու սերմերի և արտադրանքի արտահանողների ասոցիացիայի նախագահ Ջելալ Քադոօղլուն նշել է, որ մաքսատուրքերի այս բարձրացումը գրեթե կանգնեցրել է թուրքական արտահանումը դեպի Սիրիա, հատկապես սննդամթերքի մասով։ Նա ընդգծել է դիվանագիտական և առևտրային հրատապ միջամտությունների անհրաժեշտությունը։
Մաքսատուրքերի կտրուկ բարձրացումը զգալիորեն ավելացրել է արտահանողների ծախսերը՝ ստեղծելով սահմանով ապրանքների տեղափոխման խոչընդոտներ։ Քադոօղլուն նշել է, որ Թուրքիայի արտահանումը դեպի Սիրիա, որը 2024 թվականին կազմում էր մոտ 30 միլիոն դոլար, այժմ հասել է զրոյի։ Նա նաև զգուշացրել է, որ այս միջոցառումները կարող են բացասաբար անդրադառնալ Սիրիայի քաղաքացիների վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |