Տնտեսական14:49, 15 Հունվար 2025
Չինաստանը 60 միլիարդ դոլարի ներդրումով կարդիականացնի Թուրքիայի երկաթուղային ցանցը

Թուրքիայի Հանրապետության ներդրումային գրասենյակի նախագահը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստվում է արդիականացնել Թուրքիայի երկաթուղային ցանցը՝ մոտ 60 միլիարդ դոլարի ներդրումով։Նախագիծը ներառում է էլեկտրաֆիկացում, Ստամբուլում կամրջի կառուցում և Ստամբուլի և Անկարայի միջև արագընթաց երկաթուղու կառուցում։ Նախագիծը կմիացնի Ասիան և Եվրոպան ու Թուրքիան կենտրոնական դեր կխաղա համաշխարհային երկաթուղային տրանսպորտում:
Չինաստանի համար Թուրքիայով անցնող երկաթուղային երթուղին առաջարկում է ավելի արագ և անվտանգ կապ դեպի Եվրոպա ու նման նախագծերը կարևորություն են ձեռք բերել վերջին տարիներին, քանի որ ամրապնդվել են Չինաստանի և Եվրոպայի միջև առևտրային հարաբերությունները։
Ներդրումային գրասենյակի նախագահի խոսքով՝ մեծ քայլ էր Թուրքիայի երկաթուղային համակարգի արդյունաբերության զարգացման գործում ու Թուրքական իշխանությունները հրավիրում են չինական երկաթուղային ներդրողներին մասնակցելու ավելի շատ նախագծերի:
Չինացի ներդրողները նաև նախագծեր են սկսել տեխնոլոգիական ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրական մեքենաները և էներգետիկան Թուրքիայում: Թուրքական ներդրումային գրասենյակի կողմից նոյեմբերին հրապարակված զեկույցի համաձայն՝ 2024 թվականի կեսերին Չինաստանի ընդհանուր ներդրումները Թուրքիայում հասել են 6 միլիարդ դոլարի։ Թուրքիայում գործում է 1300 չինական ընկերություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |