Տնտեսական12:46, 15 Հունվար 2025
Թուրքիան օրական որքա՞ն էլեկտրաէներգիա է արտադրում և սպառում

Թուրքիայի էլեկտրահաղորդման փակ բաժնետիրական ընկերությունը տվյալներ է հրապարակել երկրում օրական ծախսվող էլեկտրաէներգիայի քանակի վերաբերյալ։ Հունվարի 14-ի դրությամբ Թուրքիայում արտադրվել է 1 մլն 29.759 մեգավատ/ժամ էլեկտրաէներգիա և սպառվել 1 մլն 15.859 մեգավատ/ժամ էլեկտրաէներգիա։
Ժամային կտրվածքով հունվարի 14-ի դրությամբ ամենաբարձր էլեկտրաէներգիայի սպառումը եղել է կեսօրին՝ 12։00-ի դրությամբ՝ կազմելով 48.095 մեգավատ/ժամ, իսկ ամենացածր սպառումը եղել է 05։00-ին՝ 33.281 մեգավատ/ժամ։
Էլեկտրաէներգիայի արտադրության մեջ առաջին տեղում բնական գազի էլեկտրակայաններն են (25.7 %), որին հաջորդում են ածուխով աշխատող էլեկտրակայանը՝ (23.6%) և քամիով աշխատող էլեկտրակայանները՝ (14.6%)։
Հունվարի 14-ի դրությամբ իրականացվել է 14.912 մեգավատ/ժամ էլեկտրաէներգիայի արտահանում և 1036 մեգավատ/ժամ էլեկտրաէներգիայի ներմուծում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |