• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 02:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական11:16, 15 Հունվար 2025

Վերսկսվում են Թուրքիա-ԵՄ բարձր մակարդակի տնտեսական բանակցությունները

Վերսկսվում են Թուրքիա-ԵՄ բարձր մակարդակի տնտեսական բանակցությունները

Վեց տարվա ընդմիջումից հետո Թուրքիան և Եվրոպական Միությունը (ԵՄ) ծրագրում են մարտ կամ ապրիլ ամսին անցկացնել տնտեսական թեմայով բարձր մակարդակի հանդիպում։ Ակնկալվում է, որ դա կնպաստի փոխադարձ առևտրի աճին և տնտեսական համագործակցության խորացմանը։ Կայանալիք հանդիպումը համարվում է կարևոր հնարավորություն Թուրքիայի և ԵՄ-ի միջև տնտեսական հարաբերությունների վերականգնման համար:

ԵՄ հանձնաժողովի ընդլայնման հարցերով անդամ Մարտա Կոսը Բրյուսելում կայացած Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ մեկնաբանել է Թուրքիայի հետ կայանալիք վերոհիշյալ հանդիպումը: Նա նշել է, որ իրենք գնահատում են Թուրքիայի կողմից փախստականներին օգնելու ուղղությամբ կատարված աշխատանքները և ընդգծել, որ անցյալ տարի կայացված որոշման համաձայն՝ Թուրքիայի հետ ավելի շատ երկխոսություն հաստատելու ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն:

Հիշեցնենք, որ տնտեսական օրակարգով Թուրքիա-ԵՄ բարձր մակարդակի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2019 թվականի փետրվարի 28-ին Ստամբուլում: 

ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը 2024-ի դեկտեմբերի 17-ին մեկնել էր Թուրքիա և հանդիպել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Չնայած հանդիպման հիմնական թեման Սիրիայի զարգացումներն էին՝ մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել էր, որ անհրաժեշտ է ամրապնդել Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները։

Աղբյուր`    izmirdesondakika.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Թուրքիայի և Աֆրիկայի միջև առևտրի ծավալը հասել է 36.5 մլրդ դոլարի
11:39, 14 օգոս
Թուրքիայի և Աֆրիկայի միջև առևտրի ծավալը հասել է 36.5 մլրդ դոլարի

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Թուրքիայի նպատակն է միջուկային լիգայի մաս կազմել
15:29, 13 օգոս
Թուրքիայի նպատակն է միջուկային լիգայի մաս կազմել

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}