Տնտեսական11:49, 14 Հունվար 2025
Թուրքիան Սիրիայում կավելացնի էլեկտրական էներգիայի մատակարարումը

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը խոսել է Թուրքիայի էներգետիկ քաղաքականության մասին։ Ըստ նախարարի՝ էներգետիկ պահանջարկը վերջին 20 տարում եռապատկվել է և հետագա 20 տարում այդ աճը կշարունակվի։
Նա նաև նշել է, որ բավարարելով պահանջարկի աճը, ջանքեր են գործադրվում, որպեսզի ներկրվող ռեսուրսներից կախվածության խնդիրը լուծվի։
Բայրաքթարը նշել է, որ Թուրքիան փորձում է մեծացնել ցանցային կապերը հարևանների հետ ու տարածաշրջանում ու երկրում կայունություն հաստատելու տեսանկյունից Սիրիայում կավելացվի էլեկտրական էներգիայի մատակարարումը։
Ըստ նախարարի՝ այս տարածաշրջանային կապերն ու համագործակցությունը շատ ավելի կարևոր են դարձել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |