Տնտեսական16:48, 09 Հունվար 2025
Թուրքիան և Բանգլադեշը խորացնում են տնտեսական համագործակցությունը

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը մեկնել է Բանգլադեշ։ Մայրաքաղաք Դաքքայում առևտրի նախարարը «Թուրքիա-Բանգլադեշ գործարար և ներդրումային կլոր սեղան»-ի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի և Բանգլադեշի գործարար աշխարհի առաջատար ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավորություններն էներգետիկայի, բժշկական տուրիզմի, դեղորայքի, գյուղատնտեսության և պարենի, հանքաարդյունաբերության, լոգիստիկայի, առցանց առևտրի և ռազմարդյունաբերության ոլորտներում։
Ըստ Թուրքիայի առևտրի նախարարի՝ «Թուրքիա-Բանգլադեշ գործարար և ներդրումային կլոր սեղան» հանդիպումն ուղղված է երկու երկրների արմատական և պատմական կապերը տնտեսական համագործակությամբ ավելի ամրապնդելուն։
«Վճռականորեն կշարունակենք մեծացնել առևտրաշրջանառությունը և ստեղծել համագործակցության նոր ոլորտներ,- հայտարարել է Բոլաթը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |