Տնտեսական11:22, 27 Դեկտեմբեր 2024
Թուրքիայի ամենամեծ խնդիրը տնտեսության մեջ է

Թուրքիայի «Asal» հետազոտական ընկերությունը տարեվերջին ընդառաջ սոցհարցման միջոցով փորձել է պարզել երկրում առկա ամենամեծ խնդիրը:
Ըստ դեկտեմբերի 19-ից 12-ն ընկած ժամանակհատվածում Թուրքիայի 26 նահանգում անցկացված սոցհարցման արդյունքների՝ ամենամեծ խնդիրը ապրուստի թանկությունն է և երկրի տնտեսական վիճակը (58.1%):
Դրան հաջորդել են անարդարությունը, անգործությունն ու ահաբեկչությունը:
Հետազոտական ընկերությունը փորձել է նաև պարզել, թե ըստ հարցվածների, որ քաղաքական ուժը (կուսակցությունը) կլուծի այդ խնդիրները:
Ընդհանուր առմամբ 860 հարցվածների 34.5 տոկոսը համոզոմունք է հայտնել, որ դրանք չի կարող լուծել և ոչ մի կուսակցություն, 23 տոկոսը նշել է, որ դրանք կլուծի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ), իսկ 17.2 տոկոսը՝ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |