• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Մայիս, 2025
Երկուշաբթի 08:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական11:15, 25 Դեկտեմբեր 2024

Թուրքական վերլուծական կենտրոն. «ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայում գործող քրդական կուսակցությանը»

Թուրքական վերլուծական կենտրոն. «ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայում գործող քրդական կուսակցությանը»

Թուրքական «Pros&Cons» անվտանգության և ռիսկերի վերլուծական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սերհաթ Էրքմենն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին:

Պրոֆեսորը նշել է, որ Հալեպում և Դամասկոսում տեղի ունեցածից հետո այժմ իրավիճակը թեժ է երկրի հյուսիսում գտնվող Մանբիչի և Այն ալ-Արաբի սահմանին:

Մասնավորապես Սիրիայի հյուսիսում գործող «Սիրիայի ազգային բանակ» (SMO) ընդդիմադիր զինյալների կազմավորման և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) միջև բախումները սաստկացել են:

«Մոտ ժամանակներս այդ հատվածում շատ ավելի լուրջ զարգացումներ կարող են լինել: Այդ հնարավոր զարգացումն այլ զարգացումներ է առաջ քաշում»,-հավելել է նա:

Բացի այդ, նրա խոսքով, ԱՄՆ և Ֆրանսիան միջամտել են տեղի ունեցողին և վերջիններիս հովանու ներքո «Սիրիայում քրդական ազգային խորհրդի» (ENKS) և  Սիրիայի քրդական «Ժողովրդական միություն կուսակցության» (PYD) միջև բանակցություններ են սկսել:

«ԱՄՆ-ն և Ֆրանիսան աջակցում են PYD-ին: Երկու պետության հսկողության ներքո ENKS/PYD  բանակցություններ են մեկնարկել: Նպատակն է համընդհանուր ճակատ ստեղծել և պահպանել գոյությունը հյուսիս-արևելքում: Ինքնավարության նոր պահանջը բախում կառաջացնի»:

Այս համատեքստում պրոֆեսորն ընդգծում է, որ եթե «PYD»-ի ռազմական ճյուղավորումը հանդիսացող «YPG»-ն վայր դնի իր զենքերը և միանա նոր բանակին, ապա «PYD»-ի դիրքերը կարող են էականորեն թուլանալ:

Նշենք, որ Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ Շարան հայտարարել էր, որ թե «YPG»-ն և թե մյուս խմբավորումները պետք է վայր դնեն իրենց զենքերը և միանան նոր բանակին:

Այս համատեքստում ուշագրավ է թուրքական իշխանությունների մի շարք բարձրաստիճան շփումներն ու հանդիպումները նման քաղաքականություն վարող սիրիական նոր ղեկավարության հետ. նրանք մշատպես կրկնում են մեկ միասնական Սիրիայի ստեղծման մասին  իրենց ցանկությունը:

Աղբյուր`    Kronos37.news

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան եվրոպական արտադրանքի ամենամեծ սպառողներից է
17:04, 16 մայ
Թուրքիան եվրոպական արտադրանքի ամենամեծ սպառողներից է

Eurostat-ի տվյալներով՝ միայն մարտին Թուրքիան 10.2 մլրդ եվրոյի ապրանք է ներկրել ԵՄ անդամ երկրներից:

Ալբանիայում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը (Տեսանյութ)
15:04, 16 մայ
Ալբանիայում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը (Տեսանյութ)

Երկու երկրների առաջնորդների հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Էրդողանն անդրադարձել է PKK-ի ինքնալուծարմանը
15:02, 16 մայ
Էրդողանն անդրադարձել է PKK-ի ինքնալուծարմանը

«Զգուշավոր ենք, համբերատար, սակայն միևնույն ժամանակ լավատես»:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}