Քաղաքական10:24, 18 Դեկտեմբեր 2024
«ԵՄ անդամակցությունը Թուրքիայի համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համատեղ մամուլի ասուլիս է տվել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի հետ:
Էրդողանն ընդգծել է, որ ԵՄ-ին անդամակցելը Թուրքիայի համար շարունակում է մնալ ռզամավարական նպատակ:
«Ակնհայտ է, որ մեր անդամակացությունը կարևոր ներդրում կունենա ինչպես մեր երկրի, այնպես էլ միության համար:
Հաղթող-հաղթող (win-win) ձևաչափի և փոխադարձ հարգանքի հիման վրա կարող ենք շարունակել մեր համագործակցությունը»,-ասել է նա:
Բացի այդ, Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների դեմ պայքարին և համարել, թե Թուրքիան միակ պետությունն է, որը «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK) և «Իսլամական պետությանը» (DEAŞ) պարտության է մատնել:
«Մենք կտրականապես թույլ չենք տալու, որ այս կազմակերպությունները ծաղկեն: Մեր տարածաշրջանի ապագայում ոչ «DEAŞ»-ի, ոչ «PKK»-ի և ոչ էլ դրանց մասունքների համար տեղ չկա».-հավելել է Թուրքիայի ղեկավարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էմինե Էրդողանը գրառման մեջ ընդգծել է երկու երկրի միջև բարեկամական հարաբերությունների կարևորությունը:

Բոցվանայի միջազգային հարաբերությունների նախարարը կմեկնի Թուրքիա և կքննարկվի Անկարայում դեսպանատուն բացելու հարցը։

Էրդողանը Վրաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև մեսխեթցի թուրքերի հարցին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն կուսակցության» ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո օգոստոսի 12-ի երկու երկրների միջև նախաստորագրվել էր խաղաղության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը:
Պոլսահայ գործիչը անհրաժեշտ է համարել անհապաղ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Յաշար Գյուլերը մամուլի ասուլիս է տվել, որտեղ անդրադարձել է Թուրքիայի համար օրակարգային հարցերի:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |