• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Հունիս, 2025
Կիրակի 18:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական16:59, 16 Դեկտեմբեր 2024

Թուրքիան հարվածային ԱԹՍ-ներ է վաճառել ՆԱՏՕ-ի անդամ 6 երկրի

Թուրքիան հարվածային ԱԹՍ-ներ է վաճառել ՆԱՏՕ-ի անդամ 6 երկրի

Հունական մամուլն անդրադարձել է «‎Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIPRI) հրապարակած վերջին զեկույցին, որտեղ նշվել է, որ  Թուրքիան վերջին տարիներին հզորացրել է սեփական ռազմարդյունաբերությունը:

Զեկույցում ասվում է, որ թուրքական ռազմարդյունաբերական «‎Baykar», «‎ASELSAN» և «‎Turkish Aerospace Industries» (TAI) ընկերությունները ներառվել են զենքի 100 առաջատար մատակարարների  ցուցակում և նրանց արտադրանքի վաճառքից ստացված ընդհանուր եկամուտը 2023 թվականին հասել է 6 մլրդ դոլարի։

Նշվել է, որ Թուրքիան դարձել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում զարգացող պետություն՝ ամրապնդելով դիրքերը աշխարհում: 

Ընդգծվել է, որ ուկրաինական հակամարտությունը և Գազայի դեպքերն ավելի են ուժեղացրել Թուրքիայի ռազմական արդյունաբերության ընկերությունների ազդեցությունն այս ոլորտում: Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ները դարձել են նախընտրելի բազմաթիվ երկրների կողմից՝ Ուկրաինայից մինչև Ալբանիա։

Արդեն հայտնի է, որ «Baykar»-ը անօդաչու թռչող սարքեր է մատակարարել 27 երկրի, որոնցից 6-ը ՆԱՏՕ-ի, իսկ 4-ը՝ Եվրամիության (ԵՄ) անդամ են։

Աղբյուր`    Defensehere.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան դարձել է ԱՄՆ-ի ամենամեծ զենքի մատակարարը
16:44, 26 մայ
Թուրքիան դարձել է ԱՄՆ-ի ամենամեծ զենքի մատակարարը

Թուրքիան դեռևս չի վավերացրել ՄԱԿ-ի Զենքի վաճառքի համաձայնագիրը, ինչը նրան ազատում է այս ոլորտի վերահսկումից:

Թուրքիան պարզաբանել է, թե ինչու չի մասնակցի Հունաստանում կայանալիք զորավարժությանը
11:16, 22 մայ
Թուրքիան պարզաբանել է, թե ինչու չի մասնակցի Հունաստանում կայանալիք զորավարժությանը

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը նշել է, որ զորավարժության սցենարը և բոլոր փուլերը իրենց հայտնի են։

Ինչպե՞ս է կազմակերպվելու PKK-ի զինաթափման գործընթացը
12:21, 16 մայ
Ինչպե՞ս է կազմակերպվելու PKK-ի զինաթափման գործընթացը

Թուրքական մամուլում ընդգծվում է, զինաթափվելու և ինքնալուծարվելու գործընթացն իրականացվելու է 5 փուլով։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}