Տնտեսական16:28, 05 Դեկտեմբեր 2024
Թուրք գործարարները հանդիպել են Պուտինի հետ

Ռուսական ՎՏԲ բանկի «Ռուսաստանը կանչում է» համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իշխանություններին շնորհավորել է ինֆլյացիան 50%-ից ցածր իջեցնելու կապակցությամբ:
«Շնորհավորում եմ ձեզ, վերջերս այն 80% էր, հիմա 50%-ից էլ քիչ է, իրականում սա իսկապես լավ առաջընթաց է: Շնորհավորում եմ ֆինանսների հարցերով պատասխանատուներին: Սա լավ է, հիանալի»,- ասել է Պուտինը:
Թուրքական լրատվամիջոցները նկատել են, որ համաժողովին ներկա են եղել նաև Ռուսաստան-Թուրքիա արդյունաբերողների և գործարարների ասոցիացիայի նախագահ Հաջը Աքդեմիրը, ինչպես նաև թուրք հայտնի գործարար Ալի Բյուբերը:
Համաժողովին մասնակցած թուրքական «Karali Tea» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Մուստաֆա Քարալին էլ խորհրդականների միջոցով Պուտինին նվիրել է իրենց թեյը և հրավիրել Թուրքիայի Ռիզե նահանգ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ալփարսլան Բայրաքթար. «Չինական ընկերությունները մտածում են արտադրություն սկսել Թուրքիայում»։

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիական ռեակտորները կամրապնդեն երկրի էներգետիկ անվտանգությունը։

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |