Տնտեսական15:43, 03 Դեկտեմբեր 2024
Ռուսաստանում փորձում են կանխել «թուրքական սցենարի» կրկնումը

Ռուսաստանում տնտեսագետները նշում են, որ 2025 թվականին աճում է տնտեսական լճացման և բարձր գնաճի (ստագֆլյացիայի) ռիսկը։ RBC-ի զեկույցի համաձայն՝ նշվում է, որ Ռուսաստանում պետք է կանխվի «թուրքական սցենարը», որի դեպքում և՛ բարձր գնաճը, և՛ բարձր տոկոսադրույքները երկարատև են լինում։
Վերլուծաբանները նշում են, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը (ԿԲԲ) կոշտ դրամավարկային քաղաքականություն է իրականացնում՝ նման սցենարը կանխելու համար։
Չնայած որ 2025 թվականի ստագֆլացիան դեռևս հիմնական սցենար չէ, բայց ռիսկերը վերջին ամիսներին ավելացել են: Տնտեսագետների կարծիքով՝ նման սցենարի կանխման համար Կենտրոնական Բանկը պետք է գտնի հավասարակշռություն՝ տոկոսադրույքները բարձրացնելով տնտեսության աճը դանդաղեցնելու կամ ցածր տոկոսադրույքներով ինֆլյացիան վերահսկելու միջև:
Ռուսաստանի Կենտրոնական բանկի իրականացրած խիստ մոնետարային քաղաքականությունը դիտարկվում է որպես «Թուրքական սցենարից» խուսափելու ջանք: Սակայն այս քաղաքականության երկարաժամկետ ազդեցությունը տնտեսական աճի վրա, հատկապես միջազգային պատժամիջոցների շարունակական ազդեցության պայմաններում, մնում է անորոշ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |