Տարածաշրջան17:17, 26 Նոյեմբեր 2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայից հետո մեկնել է Հունաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն մեկնել էր Անկարա, որտեղ հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի, արտգործնախարար Հաքան Ֆիդանի և պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ:
Էրդողանի հետ հանդիպմանը քննարկվել էր ռուս- ուկրաինական պատերազմը, Գազայում տիրող իրավիճակը, ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններում առկա խնդիրները: Անունը չհայտնած թուրք պաշտոնյան Reuters-ին ասել էր, որ Էրդողանի և Ռուտեի բանակցությունների օրակարգում պիտի լինեին նաև պաշտպանական մատակարարումների խոչընդոտների վերացման և ահաբեկչության դեմ ռազմական դաշինքի համատեղ պայքարի վերաբերյալ հարցեր։
Հանդիպումներին ներկա են եղել նաև Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և Էրդողանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը:
Թուրքական աղբյուրը հայտնում է, որ պաշտոնական այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն Աթենքում հանդիպել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ:
Նշենք, որ Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են։ Երկուսն էլ հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցել են 1952 թվականին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Թուրքիա-Իրան երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Թուրքիայի առողջապահության նախարարության և տարբեր քաղաքացիական ու հասարակական կազմակերպություններ տվյալներ են հրապարակել։

Թուրքիայի նախագահն անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ նշել է, որ Հայաստանի հետ շատ ուշադիր կարգավորման գործընթացով են անցնում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |