Տնտեսական18:00, 22 Նոյեմբեր 2024
Էրդողան․ «Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին, որի ընթացքում անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմի էներգետիկ վնասներին։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։ Նա ընդգծել է, որ այդ հետևանքներն առաջինը զգացել են եվրոպական երկրները։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիային հաջողվել է շրջանցել այս խնդիրը՝ կայուն հարաբերություններ պահպանելով թե՛ Ռուսաստանի և թե՛ Ուկրաինայի հետ։
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս էներգետիկայի ոլորտում արտաքին կախվածության նվազեցմանը և մեր տնտեսության վրա ճնշման նվազեցմանը։ Մենք այնպիսի երկիր ենք, որը ստիպված է օգտագործվող էներգիայի մեծ մասը գնել դրսից: Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է: Մենք նպատակ ունենք ունենալ լիովին անկախ Թուրքիա էներգետիկայի ոլորտում։ Պետք է մոբիլիզացնենք մեր ունեցած բոլոր ռեսուրսները»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։

Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։

«Tourism Databank»-ի տվյալներով՝ Թուրքիան 2025-ին գրավել է տուրիստական փաթեթների պահանջարկի ավելի քան 30%-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |