Ռազմական16:33, 20 Նոյեմբեր 2024
Էրդողանը սխալ է համարել ՌԴ-ի տարածքի «խորքերը հարվածելու» Բայդենի որոշումը

Թուրքիան հավանություն չի տալիս ՌԴ տարածքը տակտիկական հրթիռային համալիրներով հարվածելու վերաբերյալ ԱՄՆ-ի թույլտվությունը: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ քսանյակի համաժողովից վերադառնալիս:
Նրա խոսքով՝ Բայդենը ձեռնարկել է քայլ, որը կարելի է գնահատել որպես ՌԴ-ի և Ուկրաինայի ճգնաժամի խորացում:
«Ամենափոքր սխալն այս իրավիճակում նման կլինի կրակի վրա յուղ լցնելուն»,- կարծիք է հայտնել Թուրքիայի ղեկավարը։
Ըստ նրա՝ ՌԴ-ին Ուկրաինայի հասցրած հրթիռային հարվածները կարող են տարածաշրջանը և աշխարհը կանգնեցնել մեծ պատերազմի եզրին։
«Վերջին ժամանակներս, հատկապես հրթիռները, որոնք կիրառում է Ուկրաինան, ցույց են տալիս, թե ուր է հասել իրավիճակը։ Դա, իհարկե, դրական բան չէ։ Այս ամենի ֆոնին Թուրքիան պահպանում է նակխկին դիրքորոշումն ու սպասում, որ այս իրավիճակը կհանգուցալուծվի խաղաղությամբ»,- ավելացրել է Էրդողանը։
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի կողմից թարմաված միջուկային դոկտրինի հրապարակումը պատասխան քայլ է, որի շուրջ ՆԱՏՕ-ն պետք է մտածի:
Հիշեցնենք, որ Ջո Բայդենի վարչակազմն Ուկրաինային թույլատրել է ԱՄՆ-ում արտադրված զենքերն օգտագործել Ռուսաստանի խորքերը հարվածներ հասցնելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը նշել է, որ զորավարժության սցենարը և բոլոր փուլերը իրենց հայտնի են։

Թուրքական մամուլում ընդգծվում է, զինաթափվելու և ինքնալուծարվելու գործընթացն իրականացվելու է 5 փուլով։

ԱՄՆ պետքարտուղարությունն է տարածել վաճառքի հաստատման մասին համապատասխան հայտարարությունը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է նոր սահմանադրությանը։
Մայիսի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել ազգային անվտանգության խորհրդի նիստ։
Նախատեսվում է, որ Մաշալյանը կհանդիպի Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Լոս Անջելեսի և Բոստոնի հայ համայնքի հետ և կանցկացնի պատարագ։
Գերմանիայի դաշնային վիճակագրական գրասենյակը տվյալներ է հրապարակել երկրում միգրանտների թվաքանակի վերաբերյալ։
Ստամբուլի օդանավակայանը օրական միջինում սպասարկում է 1475 թռիչք։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |