• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Հուլիս, 2025
Երկուշաբթի 09:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային14:22, 18 Նոյեմբեր 2024

Թուրքական թատերական խմբակը Երևանում հանդես եկավ սարոյանական ներկայացմամբ (Տեսանյութ)

Թուրքական թատերական խմբակը Երևանում հանդես եկավ սարոյանական ներկայացմամբ (Տեսանյութ)

Նոյեմբերի 15-ին Երևանում գտնվող ՆՓԱԿ կենտրոնում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն), միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ելույթ է ունեցել Ստամբուլից ժամանած թուրքական «Nomad Performance» թատերական խմբակը։

Ermenihaber.am-ի թղթակիցը ներկա է գտնվել ներկայացմանը և պարզել թատերախաղի մանրամասները։

Երկու դերասանի մասնակցությամբ «Գաղթական» վերնագրով կես ժամանոց խաղը, իրականում մնջախաղի տարրեր պարունակող խոհափիլիսոփայական մի ներկայացում էր, որն ուղեկացվում է Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» ստեղծագործությունից վերցված մի մենախոսության ձայնակցությամբ։

Մենախոսությունը սկսվում է արևմտահայերեն հռետորական հարցադրմամբ, թե արդյոք ո՞րն է մարդու երկիրը, օդի, ջրի, հողի, կրակի և կյանքի նվիրյալ օրհնության աղոթքնե՞րն են, աչքե՞րն են, ժպտացող շրթունքնե՞րն են, թե վի՞շտն է․․․

Հետո նույն տեքստի որոշ հատվածներ հնչում են անգլերեն և հետզհետե ամբողջ տեքստը դառնում է անգլերեն։

Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանեց հանդիսատեսի հարցերին։

Ըստ հեղինակի՝ այդ ներկայացման համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել տարիներ առաջ ռուս-նորվեգական սահմանը հեծանվով հատելու գաղթականների փորձը։ Այդ իսկ պատճառով ներկայացման մեջ օգտագործվում է հեծանիվ, պարաններ՝ որպես սահմանի խորհրդանիշ և ճամպրուկ՝ որպես գաղթականության խորհրդանիշ։

Էրթյուրքը նշեց նաև, որ իրենք արևմտահայերեն տարբերակով են խաղացել այս ներկայացումը տարբեր տեղերում, նաև Թուրքիայում թուրք հանդիսատեսի առջև և որևէ փոփոխություն չեն իրականացրել։ Թուրք հանդիսատեսներից շատերը չեն հասկացել բովանդակությունը և ներկայացման վերջում մոտեցել ու ասել են, որ իրենց համար դժվար էր որևէ բան հասկանալ, քանի որ լեզուն անծանոթ էր։ Հեղինակը պատասխանել է, որ դա լավ է, որովհետև այդպիսով հաղորդակից են դարձել գաղթականների հոգեվիճակին։ Գաղթականներն էլ երբ գնում են նոր երկիր, ոչինչ չեն հասկանում, չեն ընկալում, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։

Նրա խոսքով՝ շատերն էլ քննադատել են կամ հեգնաբար հարցրել, թե ինչու է հայերենն ընտրվել որպես ներկայացման լեզու։

Էրթյուրք Էրքեքը բացատրեց նաև, թե ինչու է տեքստը սկզբում արևմտահայերեն, հետո աստիճանաբար գերիշխող է դառնում անգլերենը, իսկ վերջում ամբողջովին անգլերեն։ Ըստ նրա՝ դա խորհրդանշում է գաղթականների ճակատագիրը, որոնք հետզհետե կորցնում են իրենց լեզուն, ինքնությունը և ակամայից ընդունում գերիշխող լեզուն, գերիշխող մշակույթը։

Էրթյուրքն ընդգծեց նաև, որ թեպետ Սարոյանի ստեղծագործությունն է մեջբերվում, բայց դա չի նշանակում, որ ներկայացման թեմատիկան միայն հայկական է․ այն համամարդկային է, քանի որ ներկայումս էլ աշխարհում մոլեգնող պատերազմների և հակամարտությունների հետևանքով գաղթականությունը շարունակում է մնալ օրակարգային խնդիր։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

UNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանում (լուսանկարներ)
16:34, 15 հուլ
UNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանում (լուսանկարներ)

Նեմրութ լեռան սրբավայրը կառուցել է հայկական Կոմմագենեի թագավորության Անտիոքոս Ա Երվանդունի արքան։

Թուրքական ֆիլմը՝ Օսկարի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում
12:32, 15 հուլ
Թուրքական ֆիլմը՝ Օսկարի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում

Մինչ օրս այդ անվանակարգում դեռ ոչ մի թուրքական ֆիլմ չի հայտնվել լավագույն հնգյակում:

Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու թեմայով հարցում է ուղարկվել Թուրքիայի տուրիզիմի նախարարությանը
11:41, 08 հուլ
Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու թեմայով հարցում է ուղարկվել Թուրքիայի տուրիզիմի նախարարությանը

«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}