Քաղաքական16:44, 07 Նոյեմբեր 2024
Թուրքիայում բախում ոստիկանության և ընդդիմության միջև

Թուրքիայում շարունակվում են խմորումներն ընդդիմադիրների և իշխանությունների միջև, որը սկսել էր մարտյան ՏԻՄ ընտրություններում ձայների 49 տոկոսով Էսենյուրթի քաղաքապետ ընտրված Ահմեդ Օզերի ձերբակալությունից։
Հիմնական արձագանքն ու նախաձեռնող կուսակցությունը գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունն» (CHP-ԺՀԿ) է, որի անդամ էր հանդիսանում նաև Օզերը։
Օզերի ձերբակալությունից և նրան Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամ լինելու մեջ մեղադրելուց զատ, նրա փոխարեն իշխանությունները դրածո դրեցին քաղաքում, ինչը հանգեցրեց ցույցերի։
Այս համատեքստում թուրքական ընդդիմադիր մեդիան ընդգծում է Թուրքիայի ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը և ակնհայտ կողմնակալությունը, ինչը նաև դրսևորվել է նոյեմբերի 7-ին՝ «ԺՀԿ»-ականների՝ Էսենյուրթի քաղաքապետարանի բակ մուտք գործելու խոչընդոտման համատեքստում։
Նշվել է նաև, որ խոչընդոտման գործողությունները հանգեցրել են կռվի՝ ԺՀԿ-ականների և ոստիկանության միջև։
Ստամբուլի «ԺՀԿ»-ական պատգամավոր Սուաթ Օզչաղդաշն էլ տեղի ունեցող իրադարձությունները նկարագրել է հետևյալ կերպ՝ դրանք համեմատելով 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի հետ։
«Քաղաքացիները դուրս են եկել անօրինական աշխատանք իրականացնող պետական ծառայողների դեմ, ճիշտ այնպես, ինչպես դուրս էին եկել հուլիսի 15-ին»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն անդրադարձել է Իրաքի Քիրքուկ քաղաքում տեղի ունեցող զարգացումներին։

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Թուրքիայի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |