Տնտեսական17:08, 31 Հոկտեմբեր 2024
ԵՄ. «Թուրքիայում նախագահի համակարգը զուրկ է հավասարակշռման և վերահսկման մեխանիզմներից»

Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվել Եվրամիության հետ համապատասխանությանը, Հունաստանի հետ հարաբերություններին, առևտրային համաձայնագրերին ու Թուրքիայի իրավական և վարչական համակարգին, ինչպես նաև ԲՐԻՔՍ-ի ու ՌԴ-ի հետ զարգացող հարաբերություններին։
Զեկույցում նշվում է, որ Թուրքիայում իրավիճակը վատթարանում է օրենքի, հիմնարար ազատությունների ու մարդու իրավունքների տեսանկյունից, նաև շեշտվում է, որ ընդդիմադիր կուսակցությունների ու տեղական կառավարիչների վրա իշխանության ճնշումները թուլացրել են ժողովրդավարությունը։
Անդրադարձ է կատարվել 2017-ին Թուրքիայում անցկացված հանրաքվեից հետո կիրառվող նախագահական համակարգին։ Մասնավորապես նշվել է, որ նախագահի համակարգը զուրկ է հավասարակշռման և վերահսկման մեխանիզմներից։
Զեկույցում մատնանշվում է նաև, որ Թուրքիան կարևոր առևտրային, քաղաքական ու անկանոն միգրացիայի դեմ պայքարի գործընկեր է։ Ընդգծվել է, որ Թուրքիան ԵՄ հինգերորդ խոշոր առևտրային գործընկերն է ու երկկողմ առևտրաշրջանառության ծավալը կազմում է 206 մլրդ եվրո։
Մասնավորապես ընդգծվում է, որ Թուրքիայի նավահանգստային մարմինները և մաքսային կանոնակարգերը պետք է վերադասավորվեն ԵՄ-ի սահմանած ռուսական պատժամիջոցներին համապատասխան, բայց և նշվում է, որ Թուրքիան չի ցանկանում պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |