• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
19 Հունիս, 2025
Հինգշաբթի 21:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական16:06, 25 Հոկտեմբեր 2024

Թուրք լրագրողի պնդմամբ, «Թուրքիայի հետ կարգավորումը մեծ հնարավորություններ է տալու Հայաստանին»

Թուրք լրագրողի պնդմամբ, «Թուրքիայի հետ կարգավորումը մեծ հնարավորություններ է տալու Հայաստանին»

Թուրքական մերձիշխանական «Star» լրատվական կայքում հրապարակվել է լրագրող Օյա Էրեն Օզքանի հոդվածը՝ «Հարավային Կովկասի ապագան․ Խաղաղություն, համագործակցություն և նոր հնարավորություններ» վերնագրով։

Լրագրողի պնդմամբ, Թուրքիայի հետ կարգավորումը մեծ հնարավորություններ է տալու Հայաստանին, որը բնակչության թվաքանակի ու տնտեսական խնդիրներ ունի։ Նշվել է, որ «3+3» հանդիպումը նույնպես հնարավորություն է ստեղծում Անկարա-Երևան հարաբերություններում կարգավորման համար, որի վրա դրական է ազդում նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մեղմացումը։

Լրագրողը մասնավորապես նշել է, որ Հայաստանի ակտիվ մասնակցությունը խաղաղության գործընթացին և «Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերը կօգնեն ինչպես իր երկրին, այնպես էլ տարածաշրջանին…»

Իսկ հոդվածի  վերջնամասում լրագրողը գրել է, որ Թուրքիան կարող է պահպանել և ամրապնդել եղբայրական կապերը Ադրբեջանի հետ, ինչպես միշտ, և կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Նաև  ընդգծել է, որ այս իրավիճակը նոր հնարավորություններ կստեղծի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի համար, միաժամանակ դրականորեն կազդի տարածաշրջանային անվտանգության դինամիկայի վրա։

Աղբյուր`    star.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Քահրամանմարաշում Էրդողանն ու Ալիևը մասնակցել են «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացմանը
17:50, 19 հուն
Քահրամանմարաշում Էրդողանն ու Ալիևը մասնակցել են «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն և Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևը մասնակցել են Քահրամանմարաշում  «Ադրբեջանական թաղամաս» համալիրի բացմանը Էրդողանը ելույթն ավարտել է քահարամանմարաշցի բան

Իրանի արտգործնախարարը կմեկնի Թուրքիա
13:08, 19 հուն
Իրանի արտգործնախարարը կմեկնի Թուրքիա

Աբբաս Արաղչին Ստամբուլում կմասնակցի «‎Իսլամական համագործակցություն»‎ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհդի նիստին:

Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին
10:09, 19 հուն
Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին

ՌԴ նախագահը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային տնտեսական ֆորումի շրջանականերում լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է ռուս-ուկրաինական բանակցություններին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման
Իգդիրի նահանգապետն այցելել է թուրք-հայկական սահման

Այցի ընթացքում անցկացվել են սահմանային անվտանգության հետ կապված ստուգումներ։

Իսրայելցի լրագրող․ Թուրքական ինքնաթիռները հերթապահություն են իրականացրել Իսրայելին պաշտպանելու համար
Իսրայելցի լրագրող․ Թուրքական ինքնաթիռները հերթապահություն են իրականացրել Իսրայելին պաշտպանելու համար

Սոցցանցերի թուրքական տիրույթում տարածվել էր Շրայդերի հարցազրույցից հատված, որում նշել է, թե նախորդ օրը արձակված իրանական հրթիռներից որևէ մեկը չի անցել Իսրայելի տարածքը։

Ակօսում հրապարակվել է «Փաշինյանի այցը և սպասելիքներ» խորագրով հոդված
Ակօսում հրապարակվել է «Փաշինյանի այցը և սպասելիքներ» խորագրով հոդված

Թերթի խմբագիր Տանձիկյանը ներկայացնում է, թե որը կարող է լինել այս «աշխատանքային այցի» օրակարգը, հատկապես, երբ տարածաշրջանը կրկին պատերազմի մեջ է Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով:

Հրեա լրագրող. «Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է»
Հրեա լրագրող. «Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է»

Էյալ Բերկովիչ․ «Քառորդ եզրափակիչում «HAMAS»-ին հաղթեցինք 11 մետրանոցներով, կիսաեզրափակիչում հաղթեցինք Իրանին, իսկ ահա եզրափակիչը կանցկացնենք Թուրքիայի հետ»:

Ալիևը կմեկնի Թուրքիա
Ալիևը կմեկնի Թուրքիա

Երկու նախագահների մասնակցությամբ Քահրամանմարաշում տեղի է ունենալու երկրաշարժից հետո կառուցված «Ադրբեջանի թաղամասի» բացումը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}