Հասարակական14:05, 16 Հոկտեմբեր 2024
Թուրք հոդվածագիրը հայ տնտեսագետի Նոբելյան մրցանակը վերագրել է որպես թուրքական կառավարության հաջողություն

Թուրքական ազգայնական ուղղվածության «Yeniakit» թերթի հոդվածագիր Ալի Քարահասանօղլուն անդրադարձել է աշխարհահռչակ հայ տնտեսագետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագետ-պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուի Նոբելյան մրցանակի արժանանալուն:
«Զարմանալի ես ԱԶԿ (Թուրքիայի իշխխող կուսակցություն-խմբ.)... այնպես, ինչպես բոլոր ոլորտներում ես, Նոբելյանում ևս Թուրքիային բարձրացրիր»,-գրել է նա:
Նա ընդգծել է նաև, որ 1923-ից՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո մինչև «ԱԶԿ»-ի իշխանության գալը գեթ մեկ Նոբելյան մրցանակ Թուրքիան չէր վաստակել:
Այսպիսով, թուրք հոդվածագիրը կառավարությանն է վերագրել Աճեմօղլուի նվաճումը:
«2006թ․՝ գրականության մեջ Օրհան Փամուք... 2015թ՝ քիմիայի ոլորտում Ազիզ Սանջար... 2024թ՝ տնտեսության ոլորտում Տարոն Աճեմօղլու»,-հավելել է նա:
Նշենք, որ Աճեմօղլուն հոկտեմբերի 14-ին էր արժանացել Նոբելյան մրցանակին:
«Հրաշալի նորություն է, ես և՛ զգացված եմ, և՛ ցնցված»,-ասել է նա՝ երբ անսպասելի զանգ է ստացել Նոբելյան կոմիտեից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում իշխող կուսակցությունը հետազոտություն է իրականացրել՝ պարզելու հասարակության 2026-ի տնտեսական ակնկալիքները։

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |