Քաղաքական09:34, 15 Հոկտեմբեր 2024
Հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանի նախագահները

Հոկտեմբերի 14-ին Ժնևի միջազգային կոնֆերանս կենտրոնում «Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի» շրջանակներում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանի նախագահներ Ալեն Սիմոնյանը և Նուման Քուրթուլմուշը:
Թուրքական կողմի տարածած հայտարարության համաձայն՝ Քուրթուլմուշն ասել է, որ Թուրքիան և Հայաստանը բարդ աշխարհագրությունում են ապրում և որ տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող ցնցումներն այս աշխարհագրության ժողովուրդներին ստիպում են միասին գործել ու ապրել խաղաղության մեջ։
Քուրթուլմուշը նշել է, որ Թուրքիան վերջին շրջանում առաջնահերթություն է տալիս լարվածությունների նվազեցմանը և երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև շեշտել է, որ այն աշխարհագրությունում, որտեղ գտնվում են Թուրքիան ու Հայաստանը, ամեն տեսակ համագործակցություն լինելու է՝ ի շահ ժողովուրդների։
Քուրթուլմուշն ընգծել է, որ անհրաժեշտ է ակտիվ պահել տարածաշրջանի երկրների միջև երկխոսությունը: Նրա կարծիքով, Թուրքիան և Հայաստանը հանգիստ կարող են խոսել տարածաշրջանային թեմաների մասին։
Թուրք պաշտոնյան նշել է նաև, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման պարագայում, որն իրականացվելու է «Հաղթում են երկու կողմերն էլ» (win-win) սկզբունքով, կողմերից յուրաքանչյուրը շահելու է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |