Քաղաքական13:40, 09 Հոկտեմբեր 2024
TRTHaber-ի գլխավոր խմբագիրը կոչ է անում Թուրքիային Իսրայելի դեմ ռազմագործողությունների անցնել

Թուրքական պետական «TRTHaber» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Իբրահիմ Քարագյուլն անդրադարձել է Իսրայելի կողմից Մերձավոր Արևելքում իրականացվող գործողություններին:
Նա կոչ է արել Իսրայելի դեմ անհապաղ գործողություններ սկսել՝ կանխատեսելով այդ պետության կողմից Սիրիայի օկուպացումը, որին էլ հաջորդելու է Թուրքիայինը:
Քարագյուլի կոչը միտված է եղել նաև ոչ միայն Իսրայելի դեմ գործողությունների դիմելուն, այլև թուրքական կողմի համար ահաբեկչական «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) դեմ, որոնց վերջինս նույնացնում է:
Պետհեռուստատեսության գլխավոր խմբագիրը շեշտել է, որ Սիրիայի մասնատվելու պարագայում «Անատոլիան» միասին պահելը դժվար է լինելու:
Նման հայտարարություններով նա հանդես է եկել «Youtube»-ում «Logos» անվանումով գրանցված ալիքի «Ուղիղ» ծրագրի շրջանակներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |