Իրավական11:42, 09 Հոկտեմբեր 2024
Թուրքիայի արդարադատության նախարարն անդրադարձել է երկրում դատական համակարգի ռեֆորմին

Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը երկրում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) բարձրագույն խորհրդի նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով:
Թունչն հատկապես անդրադարձել է երկրում դատական համակարգի ռեֆորմ հետապնդող փաստաթղթի ուղղությամբ իրականացված աշխատանքներին:
Նա ընդգծել է, որ փաստաթուղթը ռազմավարական է և հանցագործությունը կանխելու հարցում ավելի արդյունավետ նպատակներ է հետապնդում:
Թունչը հայտնել է նաև, որ փաստաթուղթը հանրայնացվելու է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից:
Հիշեցնենք, որ ԱԶԿ խոսնակ Օմեր Չելիքը ևս նիստից հետո անդարդարձել էր երկրում իրավական համակարգի բարեփոխմանը միտված աշխատանքներին և ասել, թե թույլ չեն տալու երկրում անպատժելիության ընկալման ձևավորումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |