Իրավական13:33, 08 Հոկտեմբեր 2024
Թուրքիայի իշխանությունները մտադիր են կոտրել երկրում տիրող անպատժելիության ընկալումը

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարություններով:
Նա անդրադարձել է երկրում տիրող իրավական վիճակին և հայտարարել, որ թույլ չեն տալու անպատժելիության ընկալման ձևավորումը:
Չելիքն ընդգծել է, որ այս հարցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մտահոգված ու վճռական է, այնպես, ինչպես ամբողջ իշխող կուսակցությունը:
«Սրա շրջանակներում մշտապես դիտարկվելու են քաղաքականության ստանձնած պարտականությունները և կիրառվող օրենսդրական կարգավորումները»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի հասարակության շրջանում մեծ աղմուկ էր բարձրացրել մանկահասակ Նարին Գյուրանի սպանությունը, որն ուղեկցվել էր նաև սեռական բռնությամբ:
Էրդողանն անձամբ էր անդրադարձել այդ թեմային՝ ընդգծելով այդ հարցում իրենց ունեցած հետևողականությունը:
Երեխայի սպանությունը միակ և առաջին դեպքը չէր, ինչպես նաև ավելի վաղ և հընթացս կանանց նկատմամբ արձանագրվող բռնությունները:
Թուրքիայում մեծ թափ են հավաքել նաև փողոցային հաշվեհարդարները. վերջերս դրանցից մեկի ընթացքում թուրք ոստիկան էր սպանվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։

Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։

Պատճառն այն է, որ Օզգյուր Օզելը «վիրավորական խոսքեր» է հնչեցրել Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |