Տնտեսական17:43, 09 Հոկտեմբեր 2024
Թուրքական ապրանքը Իսրայել է հասնում Պաղեստին մակագրությամբ, իսկ հետո փոխվում Իսրայել

Թուրքական ընդդմիադիր «Gazete Duvar» լրատվամիջոցի լրագրողներից Մեթին Ջիհանը սոցցանցում գրառում է կատարել թուրք-իսրայելական առևտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ։ Լրագրողը նշում է, որ երկու երկների միջև շարունակվում են առևտրատնտեսական հարաբերությունները՝ առանց տվյալների մեջ նշվելու։ Նա մանրամասն նշել է, թե դա ինչպես և ինչ մեխանիզմով է կազմակերպվում։ Ըստ նրա՝ Թուրքիայի մաքսակետից դուրս գալուց հետո ապրանքի վրա նշվում է Պաղեստին, իսկ ճանապարհին փոխվում Իսրայել։
Նավը հասնում է իսրայելական նավահանգիստ և ապրանքը հանձնվում է իսրայելցի գնորդին։ Այս աշխատանքի համար միջնորդավճար է վճարվում Պաղեստինում ստեղծված ընկերությանը։ Լրագրողը նշել է, որ այս մեխանիզմով շարունակվում է երկկողմ առևտուրը, չնայած նրան, որ Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարել էր, որ ամբողջությամբ դադարեցվում են կողմերի միջև առևտրային հարաբերությունները։
Հիշեցնենք, որ Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ մայիսի 2-ից Թուրքիայի և Իսրայելի միջև արտահանման և ներմուծման գործարքները դադարեցվում են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստացված տեղեկությունների համաձայն՝ 5 գիգավատ հզորությամբ նախագիծը ներկայիս գներով կարժենա 5 մլրդ դոլար:

Կարսում կազմակերպված «Սահմանակից նահանգների տնտեսական ֆորում»-ին ներկա է գտնվել նաև Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը։

Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարն արձագանքել է իրանական գազի ներկրման մասին մտահոգիչ խոսակցություններին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |