Տնտեսական10:03, 08 Հոկտեմբեր 2024
Թուրքիայում դադարեցվել է խոշոր ՋԷԿ-երից մեկի գործունեությունը

Թուրքական «Çelikler Holding»-ին պատկանող «Աֆշին-Էլբիստան մոխրագույն ածխի» թափման հատվածում ի հայտ եկած փլուզման հետևանքով ամենաքիչը 6 ամսով դադարեցվել է թուրքական խոշորագույն էներգետիկ «EÜAŞ» ընկերության Աֆշին-Էլբիստան «B» ՋԷԿ-ի աշխատանքը:
Նշվում է, որ Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Քահրամանմարաշ նահանգի Աֆշին շրջանում գրանցված փլուզումը եղել է 15 օր առաջ:
Հատկանշական է, որ «EÜAŞ» ընկերության վերոնշյալ հատվածում գտնվող ՋԷԿ-ը կարողացել էր 2023-ի փետրվարի 7-ի երկրաշարժից հետո արագ վերսկսել աշխատանքները և արդյունավետությամբ զարկ տալ էներգիայի ստացմանը:
Թուրքական մեդիայում նշվում է, որ էներգիայի ստացման գործընթացի նման դադարը միլիարդավոր լիրաներ (թուրքական ազգային արժույթ) է արժենալու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |