Քաղաքական15:09, 03 Հոկտեմբեր 2024
Նոր կոռուպցիոն սկանդալ՝ Թուրքիայի շուրջ․ Բրուքլինի թաղապետին Անկարան փորձել է կաշառել

Մինչ քննարկումները շարունակվում են Թուրքիայի հետ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների գործով Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի հետաքննության վերաբերյալ, Բրուքլինի թաղապետ Անտոնիո Ռեյնոսոն նույնպես մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի դեմ։ Ռեյնոսոն պնդել է, որ թուրք պաշտոնյաները փորձել են կաշառել իրեն պաշտոնը ստանձնելուց հետո։
Նշենք, որ Նյու Յորքի քաղաքապետ Ադամսը մեղադրվում է թուրք բյուրոկրատներից և գործարարներից՝ թուրքական տան` Türkevi-ի բացման համար կաշառք վերցնելու և այլ ապօրինի գործեր կատարելու մեջ։
Բրուքլինի թաղապետ Անտոնիո Ռեյնոսոն հայտարարել է, որ թուրք պաշտոնյաներն իրեն որպես նվեր են տվել ութ ոսկեզօծ ճենապակյա թեյի հավաքածու, երբ նա ստանձնել է պաշտոնը, սակայն նա վերադարձրել է այդ նվերները։ Ռեյնոսոն ասել է, որ այդ նվերները այլ տեսանկյունից է գնահատել Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի կոռուպցիոն մեղադրանքից հետո։
«Որքանով որ հասկանում եմ, թուրք պաշտոնյաները նախկինում նման կերպ չարաշահել են Էրիկ Ադամսի պաշտոնեական դիրքը և ցանկանում էին նույն մեթոդը փորձել ինձ հետ։ Հետ նայելով հասկանում եմ, որ նվերներ ուղարկելով փորձում էին լավ հարաբերություններ հաստատել ինձ հետ»։
PIX 11 հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում Ռեյնոսոն ասել է, որ մերժել է նաև թուրք պաշտոնյաների կողմից իրեն ուղարկված Թուրքիա այց կատարելու հրավերը։
Ամերիկացի քաղաքական գործիչն ընդգծել է, որ Թուրքիայի հյուպատոսությունը պետք է իմանա, թե ինչպես մոտենա Նյու Յորքում ընտրված պաշտոնյաներին և հավելել. «Երբ նայում եմ, թե ինչ է կատարվում հիմա, տեսնում եմ, որ նրանք շատ լավ գիտակցում են, թե ինչ կարող են և ինչ չեն կարող անել»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |