Հասարակական11:33, 02 Հոկտեմբեր 2024
Թուրքիայում ինտերնետի արագությունն ավելի դանդաղ է, քան աֆրիկյան որոշ երկրներում

«Speedtest Global Index»-ը տվյալներ է հրապարակել Թուրքիայում ինտերնետի արագության և արժեքների վերաբերյալ։ Նշվում է, որ ինտերնետի արագությամբ Թուրքիան 161 երկրների շարքում 106-րդն է։
Այս ցուցանիշով Թուրքիան զիջում է Վենեսուելային, Հարավաֆրիկյան Հանրապետությանը և Բանգլադեշին։ Շարժական ինտերնետի արագությամբ Թուրքիան 111 երկրների շարքում զբաղեցնում է 58-րդ տեղը՝ 46,37 Մբիթ/վրկ արագությամբ։
Բարձր գնաճը ևս բացասաբար է անդրադառնում ինտերնետ ծառայությունների որակի վրա և Թուրքիայում դանդաղ ինտերնետի համար վճարում են բավականին մեծ գումար։ 100 մեգաբիթ (Mbps) ինտերնետի օգտագործման արժեքը Թուրքիայում կազմում է 483 թուրքական լիրա (5 465 դրամ):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում իշխող կուսակցությունը հետազոտություն է իրականացրել՝ պարզելու հասարակության 2026-ի տնտեսական ակնկալիքները։

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |