Քաղաքական13:40, 02 Հոկտեմբեր 2024
Հայկո Բաղդադ. «Օզելն անտեսել է իր ընդդիմադիր լինելու պարտականությունը»

Ծագումով հայ լրագրող Հայկո Բաղդադը, ով թուրքական ըննդիմադիր լրատվականների համար հոդվածներ է պատրաստում, անդրադարձել է վերջերս ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում անցկացված ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած իրադարձություններին:
Ինչպես հայտնի է, բացի թուրքական իշխանության ներկայացուցիչներից այնտեղ էր մեկնել նաև Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Օզգյուր Օզելը:
Նա ևս հանդիպումներ է անցկացրել թուրքական տանը՝ «Türkevi»-ում, ինչպես նաև հայտնվել տեղի ունեցող իրադարձությունների կիզակետում:
Այդ օրերին սկանդալային լուրեր էին պտտվում, թե Թուրքիան կաշառել է ամերիկացի, դեմոկրատական ՏԻՄ ղեկավար Էրիկ Ադամսին, իսկ ԱՄՆ այդ առիթով նրա նկատմամբ հետաքննություն է իրականացնում:
Ըստ մեղադրականի՝ Էրիկ Ադամսը 2014-ից այն կողմ թուրքական իշխանություններից անօրինական առավելություններ է ստացել, «Թուրքական ավիաուղիներ» ընկերության ծառայություններից անվճար օգտվել և մնացել է Ստամբուլի ամենաշքեղ հյուրանոցներում:
Այս համատեքստում լրագրողը մեղադրում էր Օզելին Թուրքիայի այսօրվա իշխանություններին պաշտպանելու համար:
Մասնավորապես նա «Türkevi»-ի շենքի առաջ, պատասխանելով լրագրողների՝ տարածվող սկանդալի վերաբերյալ հարցերին, ընդգծել է, որ Թուրքիան այնպիսի պետություն չէ, որը կարիք ունի ԱՄՆ-ում կաշառք տալ:
Նման մոտեցումը հեղինակի կողմից որակվել է հետևյալ կերպ. «Օզգյուր Օզելը «Türkevi»-ի դիմաց վարվել է «Թուրքականության համաձայնագրի» համապատասխան:
Բաղդադի տեքստում գլխավոր ընդդիմադիրի կողմից ցուցաբերված պահվածը բնութագրվել է այնպես, թե «Օզելը անտեսել է իր ընդդիմադիր լինելու պարտականությունը և իրեն փոքրացրել սեփական ՏԻՄ ղեկավարին դատող ամերիկացիների առաջ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։

Տիրանայում Հաքան Ֆիդանին ընդունել է Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին։

«Լրագրողների և մամուլի ներկայացուցիչների վրա հարձակումը բարբարոսություն է ու նման հարձակումը որևէ լեգիտիմություն և արդարացում չունի»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Իրանի և Իսրայելի ֆոնդային բորսաներում ևս զգալի անկում է նկատվում։
«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |