Քաղաքական14:37, 27 Սեպտեմբեր 2024
Միցոտակիս. «Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու նոր ուղիներ ենք փնտրում»

Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսը ելույթ է ունեցել «Միացյալ ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում:
Նա, անդրադառնալով Թուրքիա-Հունաստան հարաբերություններին, նշել է, որ դրանք լավացնելու նպատակով շարունակում են նոր ճանապարհներ փնտրել:
«Կլիմայական փոփոխությունների և միգրացիայի հարցում մեր ընդհանուր խնդիրների լուծման համար համագործակցելու էլ ավելի մեծ հնարավորություն կա: Մենք բաց ենք պահում մեր բոլոր կապի միջոցները՝ հնարավոր ամեն տեսակ լարվածությունը թույլացնելու նպատակով»,-հավելել է նա:
Բացի այդ, Միցոտակիսը հայտարարել է, որ երկու երկրների միջև ավելի քան 40 տարի տնտեսական խնդիրներ կան:
«Սակայն դա չի նշանակում, որ դրանք մնալու են չլուծված»,-հավելել է նա:
Հունաստանի նախագահը խոսել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունների մասին, որոնց համաձայն՝ Հունաստանի և Թուրքիայի միջև առկա են ծովային որոշ հատվածների վերահսկողությունը հստակեցնելու հարցեր, որոնք, ըստ թուրք ղեկավարի, պետք է լուծվեն միջազգային իրավունքի հիման վրա:
«Հավատում եմ, որ այսօր հնարավորության պատուհան կա և մենք այս հնարավորությունը գնահատելու համար պետք է խիզախ և իմաստուն լինենք»,- եզրափակել է Միցոտակիսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |