Քաղաքական09:10, 26 Սեպտեմբեր 2024
Քուրթուլմուշ․ «Չենք ընդունում Ռուսաստանի դեմ սահմանված միակողմանի և անարդար պատժամիջոցները»

Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը ելույթ է ունեցել Ռուսաստանի Դաշնության խորհրդարանում։ Նա մասնավորապես անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին և նշել, որ խորհրդարանները մեծ պարտականություններ ունեն երկու երկրների միջև հարաբերությունները պահպանելու հարցում։
Քուրթուլմուշը հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունները ոչ միայն առևտրի, այլ նաև էներգետիկայի, պաշտպանության և զբոսաշրջության ոլորտներում կշարունակեն աճել և ուշադրություն է հրավիրել հարաբերությունների զարգացման կարևորության վրա։
Քուրթուլմուշը նաև հայտարարել է, որ որոշ միակողմանի պատժամիջոցների պատճառով երկկողմ առևտրի ծավալները ցանկալի մակարդակում չեն, բայց Թուրքիայի և ՌԴ-ի ղեկավարների կողմից 100 միլիարդ դոլար որոշված երկկողմ առևտրի ծավալը կիրականացվի մոտ ապագայում։ Թուրքիայի խորհրդարանի նախագահը ընդգծել է, որ իրենք չեն ընդունում Ռուսաստանի դեմ սահմանված միակողմանի և անարդար պատժամիջոցները և մատնանշել, որ Անկարայից Մոսկվա կարող են հասնել 2․5 ժամում, մինչդեռ ավելի քան 4 ժամի շրջել են Սև ծովով, Կովկասով և հասել Մոսկվա։
Թուրք պաշտոնյան հավելել է․ «Սա այն գինն էր, որը մենք վճարեցինք եվրոպական փակ օդային տարածքի և պատժամիջոցների պատճառով։ Ես կցանկանայի ևս մեկ անգամ հայտնել, որ մենք դա ճիշտ չենք համարում»։
Միաժամանակ ընդգծել է, որ մարդկության պատմությունը ցույց է տվել, որ այս միակողմանի պատժամիջոցներից ոչ մեկը երբևէ չի հասել ակնկալվող նպատակներին։ Որովհետև եթե նույնիսկ պատժամիջոցները քաղաքական բնույթ են կրում, դրա գինը վճարում է ժողովուրդը։
«Ակնհայտ է, որ այս ներդրումներից որոշ այլընտրանքային ելքեր կան և Թուրքիան հավատում է, որ Ռուսաստանը կգտնի այդ պատժամիջոցներից, հատկապես ֆինանսական ոլորտի պատժամիջոցներից այլընտրանքային լուծումներ»,- նշել է Քուրթուլմուշը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |