Տնտեսական17:35, 26 Սեպտեմբեր 2024
Թուրքիայի ջրային պաշարները ոչնչացվում են

Թուրքիայի Սեյհան շրջանի (Ադանա նահանգ) գյուղատնտեսական պալատի նախագահ Յաշար Օզքանը Թուրքիայի ջրային պաշարների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Թուրքիայում հսկա փոսերի վտանգը գնալով մեծանում է և Թուրքիայի ջրային պաշարները ոչնչացվում են։ Թարմացվել է նաև ջրային պաշարների ռիսկային քարտեզը, որն ընդգրկում է շուրջ 16 նահանգ։
Օզքանը մատնանշում է խնդիրը, և շեշտում, որ այդ հսկա փոսերն առաջանում են հիմնականում հողային փլուզումներից, իսկ դրանց հիմնական պատճառն էլ ստորերկրյա ջրերի անվերահսկելի օգտագործումն է։ Այդ հորերից օգտագործվող ջրի քանակն ավելին է, քան Սեյհանի շրջանի գյուղատնտեսական նշանակության հողերը ոռոգելու համար նախատեսվածը։
Նա նշել է, որ դրա համար պետք է դադարեցվի արդյունաբերության կողմից ստորջրյա պաշարների օգտագործումը։ Որոշ արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք միլիարդավոր դոլարներ են ներդրել և աշխարհում խոշորագույններից են իրենց ոլորտում, որոշ ներդրումներով կարող են օգտագործել մաքրման կայանի ջուրը։
Օզքանն ընգծել է, որ այս պահի դրությամբ գյուղերի ինքնահոս շատրվաններն այլևս չեն հոսում և այդ խնդիրը հրատապ լուծման կարիք ունի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։

Մասնագետների կարծիքով, ընթացիկ միտումների պահպանման դեպքում Թուրքիան 2025 թվականին կարող է դառնալ աշխարհի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը:

Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |