Քաղաքական10:30, 25 Սեպտեմբեր 2024
Էրդողանը ՀԱՄԱՍ-ին անվանել է «սեփական տարածքները պաշտպանող դիմադրության խումբ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ամերիկյան «NBC News» հեռուստաալիքի թղթակից Քեիր Սիմմոնսին:
Էրդողանը Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման հետ կապված հարցին ի պատասխան ասել է, որ ինքը «ՀԱՄԱՍ»-ին լավ ծանոթ առաջնորդներից մեկն է:
«Մենք դեմ ենք ահաբեկիչներին, սակայն ես այն առաջնորդներից մեկն եմ, ով լավ է ճանաչում ՀԱՄԱՍ-ին: Ես երբեք ՀԱՄԱՍ-ին ահաբեկչական կազմակերպություն չեմ ասել և այս պահին ևս ՀԱՄԱՍ-ին չեմ նայում որպես ահաբեկչական կազմակերպություն, քանի որ ՀԱՄԱՍ-ը դիմադրության խումբ է, որը ջանում է պաշտպանել իր տարածքները:
Ուստի, այսպիսի դիմադիրության խմբին ես ինչպե՞ս կարող եմ ասել ահաբեկչական կազմակերպություն»,-հավելել է նա:
Նշենք, որ Էրդողանը հարցազրույց է տվել ԱՄՆ-ում, քանի որ նա Նյու Յորք էր մեկնել սեպտեմբերի 21-ին՝ մասնակցելու Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |