Տնտեսական10:25, 24 Սեպտեմբեր 2024
Ուրալօղլու. «Թուրքիան սերտորեն աշխատում է Զարգացման ճանապարհի վրա»

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադուլքադիր Ուրալօղլուն Գրեմանիայում Թուրքիայի դեսպանատանը հանդիպել է թուրքական քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և գործարարների հետ:
Հանդիպումը կայացել է Բեռլինում 2 տարին մեկ անցկացվող տրանսպորտային տեխնոլոգիաների, համակարգերի և մեքենաների Եվրոպայի ամենամեծ միջազգային ցուցահանդես-վաճառքի շրջանակներում:
Ուրալօղլուն հայտարարել է, որ Գերմանիան Թուրքիայի համար այն երկներից մեկն է, որի հետ իրենք ցանկանում են սերտ և ամենաբարձր մակարդակի հարաբերությունների հաստատել:
Թուրք նախարար հայտարարել է, որ իրենց երկիրը աշխարհագրորեն շատ կարևոր դիրքում է գտնվում և դա վերաբերում է նաև Արևելք-Արևմուտք ճանապարհանցում պատմական «Մետաքսի ճանապարհից» մինչև ժամանակակից «Մետաքսի ճանապարհում» Թուրքիայի ունեցած դիրքին:
Նա հայտնել է, որ Թուրքիայից 4 ժամում թռիչքով կարելի է հասնել 67 երկիր, որոնց ընդհանուր բնակչության թիվը 1.5 մլրդ է:
«Թուրքիայի ազգային եկամուտը 40 տրիլիոն, իսկ առևրաշրջանառությունը 10 տրիլոն դոլար է»,-հավելել է նա:
Ուրալօղլուն գործընկերների հետ զրույցում նշել է, որ Թուրքիան գտնվում է բոլոր ուղղություններով աշխարհը կապող ճանապարհների վրա, իսկ իրենք մտադիր են լրջորեն ամրապնդել Թուրքիայի ունեցած այդ դիրքը:
«Այդ ուղղությամբ ներդրումեր ենք անում»:
Այս համատեքստում թուրք պաշտոնյան հայտարարել է, որ սերտ աշխատանքներ են տանում Պարսից ծոցից Թուրքիայով մինչև Եվրոպա ձգվելիք ճանապարհի ձևավորման առումով:
«Մենք սերտորեն աշխատում ենք Զարգացման ճանապարհի միջանցքի վրա, որը կարող է Պարսից ծոցից Իրաքի վրայով հասնել մինչև Թուրքիա, այնտեղից էլ՝ մինչև ամբողջ Եվրոպա»,-հավելել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |