Քաղաքական09:37, 24 Սեպտեմբեր 2024
Էրդողանն ԱՄՆ-ում հանդիպել է Իրանի նախագահին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների իր գործընկերների հետ:
Սեպտեմբերի 23-ին Էրդողանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանին: Վերջինս Թուրքիայի նախագահի հետ հանդիպելու նպատակով այցելել էր Նյու Յորքում գտնվող թուրքական տուն՝ «Türkevi»:
Փեզեշքյան-Էրդողան հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի «Ազգային հետախուզության կազմակերպության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը:
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը շեշտել է, որ հավատում է, թե Թուրքիայի և Իրանի միջև առկա պատմական և մշակութային կապերը մշտապես դրական ազդեցություն են ունենալու երկկողմ հարաբերությունների վրա:
Էրդողանը նշել է նաև, որ հավատում է, թե նոր ժամանակաշրջանում կդիտարկվեն երկու երկրների համար շահեկան համագործակցությունների հնարավորությունները և կողմերն առաջ կշարժվեն՝ խորացնելով հարաբերությունները բոլոր ոլորտներում:
Թուրքիայի առաջնորդի օրակարգից դուրս չի մնացել նաև Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ տիրող իրավիճակը:
Նա ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը «վտանգի է ենթարկվում Իսրայելի ագրեսիվության» պատճառով և շեշտել դրա դեմ «խաղաղությանը միտված քայլերի» իրականացման անհրաժեշտությունը:
Էրդողանը նշել է նաև Պաղեստինի և Լիբանանի տարածքներում տեղի ունեցող «բռնությանը» հնարավորինս շուտ վերջ տալու համար միջազգային իրավունքի, դիվանագիտության և մարդու իրավունքների հիման վրա միջազգային հանրության արձագանքի անհրաժեշտությունը:
Այս համատեքստում թուրք ղեկավարը հայտնել է, որ Թուրքիան մեծացնում է իր ջանքերը՝ Պաղեստինի տարածքում ապրող քաղաքացիական անձանց հումանիտար օգնություն հասցնելու համար:
Նշենք նաև, որ հանդիպումից հետո՝ երբ Փեզեշքյանը լքում էր «Türkevi»-ին, լրագրողները նրան հարցրել են, թե ինչպես է անցել հանդիպումը, ինչին ի պատասխան՝ նա ասել է. «Լավ եղե՛ք»:
Էրդողանը սեպտեմբերի 21-ին էր մեկնել ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաք՝ մասնակցելու Միացյալ ազգերի կազմակերպություն (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջնաին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |