Քաղաքական12:41, 23 Սեպտեմբեր 2024
Թուրքիայի խորհրդարանի նախագահը կմեկնի ՌԴ

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը պաշտոնական այցով սեպտեմբերի 23-ից 26-ը կլինի Ռուսաստանի Դաշնությունում։
Քուրթուլմուշը Մոսկվայում այցելելու է Յունուս Էմրեի ինստիտուտ, հանդիպելու է ուսանողների հետ։ Մոսկվայում Թուրքիայի դեսպանատանն ընդունելու է «Ռուս-թուրքական գործարարների միության» անդամներին, քննարկելու են երկկողմ առևտրային համագործակցության հնարավորությունների, տնտեսական և սոցիալական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր։
Սեպտեմբերի 24-ին նա ընդլայնված կազմով հանդիպում կունենա ՌԴ Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ, ապա կայցելի ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիա։
Սեպտեմբերի 25-ին ելույթ է ունենալու Դաշնային ժողովում։
Քուրթուլմուշն այցելելու է նաև Պետդումա և ընլյանված կազմով հանդիպում կունենա Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
Նախատեսվում է նաև թուրք նախարարի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Քուրթուլմուշը ՌԴ այցի ընթացքում քննարկելու է Թուրքիա-ՌԴ համագործակցությունը տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների ներկայիս պայմաններում, ինչպես նաև հղելու է Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացվող քայլերը կանխելու ընդհանուր տեսլականների վրա կենտրոնանալու ուղերձներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |