Քաղաքական14:56, 19 Սեպտեմբեր 2024
Ֆիդանը խոսել է Թուրքիայի օրակարգային հարցերից

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության հաղորդումներից մեկում անդրադարձել է Թուրքիայի օրակարգային հարցերին:
Նա հայտնել է, որ Թուրքիան Լիբանանում փեյջերների պայթյունից հետո օրակարգ է բերել կիբեռանվտանգությանը վերաբերող հարցեր, որոնց շրջանակում դիտարկում է մասնավոր կիբեռանվտանգային կազմակերպություն ստեղծելու հարցը:
Գազայի հատվածում տիրող իրավիճակից խոսելիս՝ Ֆիդանն ընդգծել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շարունակում է Արևմուտքի աջակցությամբ պաղեստինյան հողերի զավթումը՝ այն անվանելով «հողերի հափշտակման ծրագիր»:
Ֆիդանը նշել է, որ Իսրայելի հարձակումները քայլ առ քայլ ուղղված են Լիբանանի ուղղությամբ իրավիճակի լարմանը:
Սիրիայի խնդրի մասին խոսելիս՝ շեշտել է, որ թուրքական լուծման տարբերակի իրականացման դեպքում Սիրիան մնացյալ խնդիրներն ավելի հեշտ կլուծի:
Ասել է նաև, որ եվրոպական երկրները Թուրքիայի հետ հարաբերություններում ծայրահեղական աջ իշխանություններ ունեցող պետությունների պես են դրսևորում իրենց:
Օրակարգային հարցերից դուրս չեն մնացել նաև Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները։ Այդ համատեքստում Ֆիդանն ասել է, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև սկսված սառը պատերազմը կշարունակի խորանալ և զարգանալ մեկ այլ հարթության մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |