• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 19:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:04, 19 Սեպտեմբեր 2024

Գերմանիայի հաջորդ կանցլերի ամենահավանական թեկնածուն ի՞նչ դիրքորոշում ունի Թուրքիայի նկատմամբ

Գերմանիայի հաջորդ կանցլերի ամենահավանական թեկնածուն ի՞նչ դիրքորոշում ունի Թուրքիայի նկատմամբ

Գերմանիայի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության» (ՔԴՄ) ղեկավար Ֆրիդրիխ Մերցը  մամուլի ասուլիսին հայտարարել է 2025թ․ համընդհանուր ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին՝ նշելով, որ իրենք վճռական են երկրի ղեկավարությունը կրկին ստանձնելու հարցում։ 

Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը, հղում անելով սոցիոլոգիական վերջին հարցումներին, հայտնում է, որ Մերցն ամենահավանական թեկնածուն է, որ կդառնա Գերմանիայի հաջորդ կանցլերը։

Աղբյուրի համաձայն՝ Թուրքիան այն երկրների թվում է, որտեղ ցանկանում է այցելել ՔԴՄ առաջնորդ Մերցը՝ որպես վարչապետի թեկնածու։ Այցի ժամկետը, որը նախատեսվում է շուտով, դեռ չի հաղորդվում։

Նշվում է, որ Մերցը ցանկանում է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ, ինչպես նաև Ստամբուլի ներկայիս քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հետ։

Հիշեցնենք, որ 2004 թվականին Անգելա Մերկելը նույնպես Թուրքիա էր այցելել, երբ նա գլխավոր ընդդիմադիր առաջնորդն էր։

Մերկելն այցի ընթացքում հանդիպել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ով այդ ժամանակ վարչապետ էր, և առաջարկել էր արտոնյալ գործընկերություն՝ ասելով, որ իրենք դեմ են ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցությանը։ Մերկելի այդ հայտարարությունները բուռն քննարկումների պատճառ էին դարձել։ Մերկելն այս այցից մեկ տարի անց ընտրվեց վարչապետ։ Այժմ անհամբերությամբ սպասում են այն ուղերձներին, որոնք Մերցը կտա Թուրքիա կատարած այցի ժամանակ, որը նա մտադիր է անել համընդհանուր ընտրություններից մեկ տարի առաջ։

Ի՞նչ դիրքորոշում ունի Մերցը Թուրքիայի նկատմամբ

Մերցի մոտեցումը Թուրքիայի նկատմամբ առանձնապես չի տարբերվում Մերկելի մոտեցումից, որի հետ նա տարբեր տեսակետներ ունի շատ հարցերի շուրջ։ Մերցը, ինչպես Մերկելը, դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը (ԵՄ)։  Նա այդ կապակցությամբ հետևյալ կերպ է արտահայտվել․ «Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած այլ տարբերակ, բացի անդամակցությունից»։

Մերցը իր մամուլի ասուլիսների ընթացքում պնդել է, որ Թուրքիան Գերմանիայի համար ռազմավարական նշանակություն ունի և որի հետ նրանք ցանկանում են սերտ քաղաքական և տնտեսական հարաբերություններ ունենալ։ Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ համագործակցության տարբեր տարբերակներ կան, և որ Թուրքիան կարող է լինել ազատ առևտրի գոտու մաս, որը կստեղծվի ԵՄ երկրների հետ։

Պնդելով, որ Թուրքիային պետք է ավելի շատ ֆինանսական աջակցություն ցուցաբերվի իր ընդունած փախստականների համար՝ Մերցը կողմ է Անկարայի հետ փախստականների հարցով նոր համաձայնագրի շուրջ բանակցություններին:

Հունիսին Եվրախորհրդարանի ընտրությունների համար Մերցի գլխավորությամբ ՔԴՄ-ի պատրաստած նախընտրական ծրագրում ընդգծվել է Եվրոպայի համար ռազմավարական նշանակություն ունեցող Թուրքիայի հետ քաղաքական և տնտեսական լավ հարաբերությունների կարևորությունը։ 

Ծրագրում նշվել է նաև, որ Թուրքիայի հետ փախստականների վերաբերյալ նոր համաձայնագրի անհրաժեշտություն կա։

Աղբյուր`    Gazeteduvar

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը
16:00, 18 օգոս
Թուրքիան մերժում է մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
11:10, 18 օգոս
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի
14:13, 15 օգոս
Մտադրություն կա Ադրբեջանից Սիրիա գազամատակարարման ծավալները հասցնել 6 մլն խմ-ի

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Էրդողանը հույս է հայտնել, որ Ալյասկայի հանդիպումը հիմք կդնի երկարատև խաղաղության
Էրդողանը հույս է հայտնել, որ Ալյասկայի հանդիպումը հիմք կդնի երկարատև խաղաղության

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։

Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները
Որո՞նք են Թուրքիայի ամենից հարուստ ու աղքատ շրջանները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»
Ուկրաինական մամուլ. «Թուրքիան կարող է վերածվել Մոսկվային զսպող ամենամեծ ուժի»

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}