Քաղաքական10:39, 18 Սեպտեմբեր 2024
Սիրիան Թուրքիայի ԱԳ փոխնախարարի և նրա ամերիկացի գործընկերոջ օրակարգում

Սեպտեմբերի 17-ին Թուրքիայի փոխարտգործնախարար Նույ Յըլմազը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության վարչական և քաղաքական գործերով փոխքարտուղարի պաշտոնակատար Ջոն Բասսի հետ:
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Յըլմազի և Բասսի հանդիպումն անցել է ընդարձակ ձևաչափով, որտեղ քննարկվել են Սիրիայի հետ կապված զարգացումները:
Օրակարգում է եղել Սիրայում առկա անվտանգային, քաղաքական, տնտեսական և հումանիտար իրավիճակը:
Ընդգծվել է սիրական հակամարտության լուծման հարցում դերակատարում ունեցողների միջև համակարգվածության պահպանման անհրաժետշությունը:
Թուրքական կողմը շեշտել է նաև, որ ԱՄՆ-ից ունեցած հիմնական սպասումները կապված են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը (DEAŞ) տրամադրվող օգնության դադարեցման հետ:
Այս համատեքստում ուշադրություն է հրավիրվել այն բանի վրա, որ ահաբեկչական կազմակերպություններին տրամադրվող օգնությունը հանգեցնում է ոչ միայն Սիրիայում, այլ նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ձևավորման հարցում ռիսկերի առաջացմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |