Տնտեսական12:43, 18 Սեպտեմբեր 2024
Ուկրաինան 2-րդն է, որտեղից Թուրքիան ամենաշատ երկաթե հանքաքար է ներմուծում

«SteelOrbis» ընկերությունը տվյալներ է հրապարակել, որտեղ նշվում է, թե ո՞ր երկրներից ու որքա՞ն հանքաքար է Թուրքիան ներմուծել 2024-ի հունվար-հուլիս ամսիներին։ Ընկերությունը հիմնվել է Թուրքիայի վիաճակագրական ինստիտուտի (TÜİK) նախնական հրապարակված տվյալների վրա։ Նշվում է, որ թուրքական մետալուրգիական ձեռնարկությունները 2024-ի հունվար-հուլիսին ամենաշատ երկաթե հանքաքարը (3․37 մլն տոննա) ներմուծել են Բրազիլիայից։
Երկրորդ տեղում Ուկրաինան է, որտեղից Թուրքիան ներկրել է 929․68000 տոննա (մոտ 1 մլն տոննա) երկաթի հանքաքար։ 2023-ի նույն ժամանակահատվածում այն կազմել էր 333․44000 տոննա և այս տարվա ցուցանիշից 178․8%-ով ավելի է։
Երրորդ տեղում Հարավաֆրիկյան Հանրապետությունն է՝ 861․14000 տոննայով։
Նշենք, որ թուրքական մետալուրգիական ընկերությունները 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պողպատի արտադրությունն ավելացրել են 14,9%-ով՝ հասցնելով 21,7 մլն տոննայի։ Այս տարվա հուլիսին թուրքական մետալուրգիական ընկերությունները արտադրել են 3,1 մլն տոննա պողպատ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |